Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. փետրվարի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Աննա Վարդապետյանը ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը

15.09.2022, 11:27
Հայաստանի նորընտիր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ այսօրվա նիստում երդվեց ու ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը
Աննա Վարդապետյանը ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի նորընտիր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ այսօրվա նիստում երդվեց ու ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։

Այդ պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունը։

Ավելի վաղ նա զբաղեցնում էր վարչապետի օգնականի պաշտոնը։

Աննա Վարդապետյանոը ծնվել է 1986թ.–ին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը։

Տարբեր տարիներին աշխատել է Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար, զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Վարդապետյանը 2020թ.–ից ՀՀ վարչապետի օգնականն է։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի լիազորությունների ժամկետը լրացել է 2022թ.–ի սեպտեմբերին։ Նա նշանակվել էր այդ պաշտոնում 2016թ.–ի սեպտեմբերին։–0–