Рейтинг@Mail.ru
USD
377.04
EUR
444.91
RUB
4.9004
GEL
141
2026 թ. փետրվարի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Առաջիկա 5 տարիների ընթացքում ՀՀ–ում կստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն

18.08.2021, 16:05
Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ՀՀ–ում կստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն
Առաջիկա 5 տարիների ընթացքում ՀՀ–ում կստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանում կստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն։

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով գործադիրի ծրագիրը։

«Ինչպես նշել ենք մինչև 2050թ.–ը Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ և այս ծրագրում ընդգծել ենք, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ՀՀ–ում կստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն», – ասաց նա` կարևորելով, որ անվտանգության ապահովման կարևորագուն գործոն է նաև տնտեսական զարգացումը և սոցիալական կայունությունը։–0–