Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
0

 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

08.09.2023, 12:42
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումների համաձայն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի` ԼՂ անխափան մուտքի և մարդասիրական գործունեության ապահովման կարևորությունը։

Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից այս ընթացքում իրականացվող ապակառուցողական վարքագծին, իր իսկ կողմից ստանձնած պարտավորություններին և միջազգային հանրության հստակ կոչերին անարգանքին, ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու համակարգային քաղաքականությանը։ Ընդգծվել է Ստեփանակերտի և Բաքվի միջև իրավունքների և անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումների համար միջազգային գործուն մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության օրակարգի։-0-