Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանին, նշանակվել է նոր հրամանատար (ՎԻԴԵՈ)
27.10.2020,
10:52
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանին, նշանակվել է նոր հրամանատարю ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./ԱՌԿԱ/.Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին։
«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետով և 94-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ստորագրել եմ հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից», – ասվում է Արայիկ Հարությունյանի հայտարարության մեջ:
Իսկ մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
«Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա: Ապաքինում եմ մաղթում Ջալալ Անատոլիին և համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության: Վստահ եմ, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը և ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի», – ասվում է Արցախի նախագահի հայտարարության մեջ:–0–