Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

Արցախի ԱԺ նախագահ. «Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում»

28.07.2023, 12:20
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարական տալ
Արցախի ԱԺ նախագահ. «Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում»
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./ԱՌԿԱ/. Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարական տալ։

Այս մասին նշվում է Արցախի Ազգային ժողովի Facebook–յան էջում հրապարակված Թովմասյան հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև։

«Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:

Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Աստված պահապան Հայաստան աշխարհին: Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում»:–0–