Рейтинг@Mail.ru
USD
382.28
EUR
443.94
RUB
4.7553
GEL
141.32
2025 թ. նոյեմբերի 14, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Արցախի ԱԺ նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը

07.08.2023, 12:33
Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ հուլիսի 29-ին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական էր տվել
Արցախի ԱԺ նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./ԱՌԿԱ/. Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Դավիթ Իշխանյանը հավաքել է 22 կողմ, 9 դեմ ձայն։

ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանին ընտրելու վերաբերյալ խորհրդարանի որոշումը ներկայացրել է փոխնախագահ Գագիկ Բաղունցը։

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցությունը։

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ հուլիսի 29-ին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական էր տվել։–0–