Արցախի բնակչության դեմ ուղղված սադրանքները վկայում են, որ Բաքուն չի վերահսկում իր զորամիավորումներին կամ դրանք կանխամտածված գործողություններ են. ԱՀ ԱԳՆ
30.03.2021,
17:20
Արցախի Հանրապետության ԱԳՆ–ն արձագանքել է քաղաքացիական ավտոմեքենաների վրա հարձակումներին
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության ԱԳՆ–ն արձագանքել է քաղաքացիական ավտոմեքենաների վրա հարձակումներին։
Հիշեցնենք, որ նախօրեին ԶԼՄ–ներում տեղեկություններ էին տարածվել, որ Ստեփանակերտ–Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա։ Օրերս նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել Արցախում։ Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ դեպի Կարմիր շուկա տանող ճանապարհին, ադրբեջանցի զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ:
«Վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը երկու անգամ դիմել է Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեության վերականգնման դեմ ուղղված սադրանքների։ 2021 թ. մարտի 25-ին և 29-ին ադրբեջանական կողմը քարկոծել է Կարմիր Շուկա - Ստեփանակերտ և Ստեփանակերտ - Գորիս ճանապարհներով ընթացող քաղաքացիական ավտոմեքենաները։ Ընդ որում, երկրորդ դեպքում հարձակման է ենթարկվել Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ռազմական ագրեսիայի ընթացքում զոհվածների մասունքները տեղափոխող ավտոմեքենան», – նշվում է Արցախի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
ԱԳՆ–ից ընդգծում են, որ Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված նմանատիպ սադրանքները վկայում են, որ Բաքուն չի վերահսկում Արցախի օկուպացված տարածքներում գտնվող ադրբեջանական զորամիավորումներին, կամ Ադրբեջանի իշխանությունները կանխամտածված և նպատակաուղղված կերպով խաթարում են տարածաշրջանի կայունությունը և Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությունը։
«Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այդ միջադեպերը նաև հետևանք են Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանական զորամիավորումների և Ադրբեջանի ու Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող միջազգային ահաբեկչական խմբավորումների ապօրինի ներկայության։ Նման կարգի սադրիչ գործողությունները պետք է կանխվեն ամենավճռական ձևով, իսկ կազմակերպիչներն ու մասնակիցները՝ կրեն համապատասխան պատիժ։ Անպատժելիությունն ու անգործությունը հղի են անկանխատեսելի հետևանքներով տարածաշրջանում խաղաղության և կայունության համար», – նշվում է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։–0–