Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Արցախի հարավային ուղղությամբ ծանր մարտեր են. ՊՆ

19.10.2020, 13:17
Արցախի հարավային ուղղությամբ ծանր մարտեր են. ՊՆ
Արցախի հարավային ուղղությամբ ծանր մարտեր են. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունավում են, յուրային ստորաբաժանումները «մաշում են» հակառակորդին:

Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–յան իր էջում։

Արցախում իրավիճակի սրացման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 500-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։

Հոկտեմբերի 18–ին ժամը 00։00–ին ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի մեջ է մտել հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունը: Սակայն Ադրբեջանը կրկին խախտել է պայմանավորվածությունն ու անցել հարձակման։–0–