Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Արցախի նախագահի մոտ ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրվել, օրակարգում հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներն էին

20.06.2022, 13:32
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ
Արցախի նախագահի մոտ ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրվել, օրակարգում հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներն էին

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Օրակարգում Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներն էին», - նշվում է հաղորդագրության մեջ:

Զեկուցումներով հանդես են եկել պաշտպանության, արտաքին գործերի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները:

Ներկայացված հարցերի շուրջ տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ, որոնց արդյունքում Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պետական գերատեսչությունների ղեկավարներին:-0-