Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+3

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի

28.09.2023, 11:33
Արցախի նախագահի խորհրդական, նախիկին արտգործնախաար Դավիթ Բաբայանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ որոշել է ներկայանալ Ադրբեջանի իրավապահ մարմիններին
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի նախագահի խորհրդական, նախիկին արտգործնախաար Դավիթ Բաբայանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ որոշել է ներկայանալ Ադրբեջանի իրավապահ մարմիններին:

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ, բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի», - նշել է Բաբայանը Facebook-յան իր էջում։

Նա նշել է, որ այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իր մերձավորներին, բայց նա վստահ է, որ նրանք կհասկանան։

«Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատվոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։ Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը», - նշել է Բաբայանը:-0-