Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Արցախի նախագահը ԱՀ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հրամանագիր է ստորագրել

18.12.2020, 17:59
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին
Արցախի նախագահը ԱՀ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հրամանագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է ԱՀ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հրամանագիր, հաղորդում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին:

Հրամանագրի համաձայն՝ սահմանվել է ԱՀ կառավարության հետևյալ կառուցվածքը.
1) պետական նախարար.
2) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն.
3) առողջապահության նախարարություն.
4) արդարադատության նախարարություն.
5) արտաքին գործերի նախարարություն.
6) էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն.
7) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.
8) պաշտպանության նախարարություն.
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.
10) քաղաքաշինության նախարարություն.
11) ֆինանսների նախարարություն:

Արցախի Հանրապետության պետական նախարարի լիազորություններն այսուհետ իրականացնելու է ԱՀ ֆինանսների նախարարը։

Իսկ ԱՀ պետական կառավարման այլ մարմինների նոր կառուցվածքը սահմանվել է հետևյալ կերպ՝
1) ազգային անվտանգության ծառայություն. 

2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն. 

3) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե. 

4) ոստիկանություն. 

5) պետական եկամուտների կոմիտե:

ԱՀ կառավարությանը հանձնարարվել է ընդունել հրամանագրից բխող համապատասխան որոշումներ։ 

Դեկտեմբերի 16-ին Արցախոի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ Արցախում առաջիկա օրերին հաստատվելու է կառավարության նոր կառուցվածքը։-0-