Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

Արցախում ամենօրյա ռեժիմով հանրահավաքներ կանցկացվեն, երթի մասնակիցները շարժվում են դեպի ԿԽՄԿ գրասենյակ ու ռուս խաղաղապահների տեղակայման վայր (ՎԻԴԵՈ)

14.07.2023, 11:18
Արցախում հանրահավաքի մասնակիցները հայտարարել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով ամենօրյա հանրահավաքների մեկնարկի մասին. ՎԻԴԵՈ
Արցախում ամենօրյա ռեժիմով հանրահավաքներ կանցկացվեն, երթի մասնակիցները շարժվում են դեպի ԿԽՄԿ գրասենյակ ու ռուս խաղաղապահների տեղակայման վայր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./ԱՌԿԱ/. Արցախում հանրահավաքի մասնակիցները հայտարարել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով ամենօրյա հանրահավաքների մեկնարկի մասին։

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հանրահավաքում ասաց, որ այսօր նրանք կուղևորվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակ, որտեղ կբարձրաձայնեն իրենց պահանջը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին իրական և օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցել միջազգային կառույցներին։

«Դրանից հետո բոլորս միասին գնում ենք Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայր, որտեղ մեզ արդեն պատրաստվում են դիմավորել Ասկերանի շրջանի մեր հայրենակիցները։ Պետք է նաև ռուս խաղաղապահներին ներկայացվեն Արցախը ապաշրջափակելու և հումանիտար ճգնաժամը դադարեցնելու պահանջ-խնդրանքները»,- ասաց նա։

Ներսիսյանը նշեց, որ դրանից հետո հանրահավաքը գրեթե ամեն օր շարունակվելու է Վերածննդի հրապարակում։ Հանրահավաքներում, նրա խոսքով, կներկայացնեն օրվա հումանիտար իրավիճակը, հումանիտար ճգնաժամի խորացող խնդիրներն ու հետևանքները։

«Այս գործընթացը ապաքաղաքական է, մեր հետագա գործողությունները լինելու են խստագույնս կազմակերպված և համակարգված, մենք թույլ չենք տա, որ այս համաժողովրդական շարժումը քաղաքականացվի կամ օգտագործվի որևէ մեկի անձնական կամ քաղաքական շահերը սպասարկելու համար»,- նշեց նա։–0–