Արցախում ևս մեկ սիրիացի վարձկան է գերեվարվել (ՎԻԴԵՈ)
01.11.2020,
15:27
Արցախում ևս մեկ սիրիացի վարձկան է գերեվարվել. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՊԲ ստորաբաժանումները մարտական գործողությունների ընթացքում գերեվարել են հերթական սիրիացի վարձկանին, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ, 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Սիրիացի վարձկանն ամուսնացած է: Ունի 5 երեխա:
«Արցախում, իր խոսքերով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար», – նշել է Ստեփանյանը:–0–