Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
449.14
RUB
4.9007
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 27, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատանում է, բոլոր խանութները դատարկ են. Արցախի ՄԻՊ (ՎԻԴԵՈ)

20.07.2023, 11:36
Բոլոր խանութները և մթերայինները դատարկ են։ Սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների իսպառ բացակայությունը տառապանք է պատճառում 120 000 մարդու, այդ թվում՝ 30 000 երեխայի. ՎԻԴԵՈ
Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատանում է, բոլոր խանութները դատարկ են. Արցախի ՄԻՊ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./ԱՌԿԱ/. Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատանում է, փաստում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Բոլոր խանութները և մթերայինները դատարկ են։ Սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների իսպառ բացակայությունը տառապանք է պատճառում 120 000 մարդու, այդ թվում՝ 30 000 երեխայի», – նշում է Ստեփանյանը Facebook–յան իր էջում։

Օմբուդսմենի գրասենյակը տեղից հայտնում է՝ փաստագրելով մարդասիրական աղետալի հետևանքները և խնդրելով անհապաղ միջազգային միջամտություն։

Արցախի 120.000 բնակչության (ներառյալ 30.000 երեխայի) շրջափակումը շարունակվում է արդեն 220 օր, իսկ վերջին 35 օրերին հանրապետությունը գտնվում է լիակատար շրջափակման մեջ։–0–