Рейтинг@Mail.ru
USD
376.47
EUR
434.9
RUB
4.757
GEL
139.93
2026 թ. ապրիլի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը

31.08.2023, 16:04
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը, հաղորդում է «Արցախպրեսը»։

Կուլակովը ծնվել է 1969 թվականի հուլիսի 20-ին։ 2017 թվականի մարտից նա Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատարն էր։

Նրա նախորդը՝ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը (նախկինում՝ ՌԴ ԶՈՒ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ) նշանակվել է ընթացիկ տարվա ապրիլի 25-ին։ Նա այս պաշտոնում փոխարինել է Անդրեյ Վոլկովին։-0-