Արցախում վիրավորների թիվն աճել է` հասնելով 23–ի, գրանցվել է երկու զոհ խաղաղ բնակչության շրջանում
19.09.2023,
17:44
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորների թիվը հասել է 23-ի, խաղաղ բնակչության շրջանում գրանցվել է 2 զոհ։ Այս մասին հայտնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ։ Հարձակման են ենթարկվում նաև քաղաքացիական օբյեկտները և ենթակառուցվածքները»,- ասել է նա X-ի իր միկրոբլոգում։
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել է, որ տարածաշրջանում սկսվել են «տեղական հակաահաբեկչական միջոցառումներԱդրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգն ապահովելու և վերականգնելու նպատակով»։–0–