Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Արմեն Փամբուխչյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար

12.04.2022, 10:42
Նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանն ապրիլի 1-ին ազատվել է պաշտոնից, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, նա երկու ամսով կալանավորվել է
Արմեն Փամբուխչյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի հրամանագրով, Արմեն Փամբուխչյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում:

Նախագահը հրամանագիրը ստորագրել է այսօր։ 

Նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանն ապրիլի 1-ին ազատվել է պաշտոնից, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, նա երկու ամսով կալանավորվել է։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Դրանից երկու օր առաջ՝ մարտի 28-ին, ՀԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել ԱԻՆ-ում, ընդ որում՝ թիրախում եղել է նախարարի խորհրդականի աշխատասենյակը։ Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/՝ խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Եվս 8 անձի, այդ թվում Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել ՀՀ 38-311-րդ, 3112-րդ, 313-րդ, 178-րդ, 38-308-րդ և 34-308-րդ հոդվածների տարբեր մասերով: Մեղադրյալներից Ա. Հ.-ի, Հ. Ե.-ի, Մ. Մ.-ի, Վ. Մ.-ի և Ա. Օ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ՀՀ ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:-0-