Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ
03.03.2021,
16:21
Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./ԱՌԿԱ/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ: Շարժման ղեկավարները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու տեսակետները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–