Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Բլինքենը կոչ է արել Ալիևին պահպանել հրադադարի ռեժիմը. Պետդեպ

19.09.2022, 11:58
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել պահպանել Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը
Բլինքենը կոչ է արել Ալիևին պահպանել հրադադարի ռեժիմը. Պետդեպ
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել պահպանել Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը և աշխատել բանակցությունների միջոցով Բաքվի և Երևանի միջև չլուծված հարցերի կարգավորման ուղղությամբ։ Այս մասին հեռախոսազրույցի արդյունքում հայտնել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս գրանցված ռազմական գործողությունների դադարեցումը։ Նա կոչ է արել նախագահ Ալիևին պահպանել հրադադարի ռեժիմը, իրականացնել զորքի փոխադարձ հետքաշում և աշխատել խաղաղ բանակցությունների միջոցով Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր չլուծված հարցերի կարգավորման ուղղությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ-ն հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել է ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև հարվածային ԱԹՍ-ներ: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։-0-