Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Բրյուսելում հանդիպել են ՀՀ ԱԳ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը (ՖՈՏՈ)

02.05.2022, 21:06
Ավելի վաղ Գրիգորյանը հայտարարել է, որ Հաջիևի հետ քննարկելու են մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող. ՖՈՏՈ
Բրյուսելում հանդիպել են ՀՀ ԱԳ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./ԱՌԿԱ/. Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը:

«Երջանիկ եմ, որ կարողացել եմ ընդունել Հիքմեթ Հաջիևին և Արմեն Գրիգորյանին Բրյուսելում նման ձևաչափով երկրորդ հանդիպման համար», - գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ ՏոյվոԿլաարը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ Գրիգորյանը հայտարարել է, որ Հաջիևի հետ քննարկելու են մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող: «Եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխանները ստանանք Բրյուսելում, ապա կարող ենք նաև քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում», - նշել է Գրիգորյանը:

Գրիգորյանի և Հաջիևի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մարտի վերջին Բրյուսելում՝ ԵՄ հովանու ներքո: Ինչպես հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայությունը, «հանդիպումը միտված էր ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են երկու երկրների միջև մի շարք խնդիրների լուծմանը»:

Մի քանի օր անց՝ ապրիլի 6-ի, Եվրախորհրդի նախագահի Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում կայացավ եռակողմ հանդիպում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:-0-