Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը. ԵՄ դիվանագիտության ղեկավար

13.12.2022, 10:44
Բորելի գնահատմամբ՝ առաքելության աշխատանքը «արդյունավետ» էր
Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ, այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ նման որոշում է կայացվել Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների Բրյուսելում այսօր տեղի ունեցած նիստին, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն։

Բորելի գնահատմամբ՝ առաքելության աշխատանքը «արդյունավետ» էր, բայց առաքելության ժամկետը չերկարաձգելու պատճառների մասին չխոսեց, միայն նշեց, որ «և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ պայմանավորվածության համաձայն» առաքելությունը իր գործունեությունը դեկտեմբերի 19-ին պետք է ավարտի։

«Այդուհանդերձ, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար Հայաստան կուղարկվի խումբ, որպեսզի ծրագրի հնարավոր քաղաքացիական առաքելության ուղարկումը, եթե հաջորդ տարի նման համաձայնություն ձեռք բերվի», - հայտարարել է Բորելը։

Հոկտեմբերի 26-ին Հայաստան ժամանած ԵՄ դիտորդները սկսեցին դիտորդական առաքելություն իրականացնել սահմանապահ գոտում: Երկու ամսում ԵՄ դիտորդական առաքելությունը հայկական կողմից հետևում էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:-0-