Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը (ՎԻԴԵՈ)

31.08.2022, 15:40
Բրյուսելում նույն ձևաչափով երեք հանդիպում արդեն իսկ կայացել է
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./ԱՌԿԱ/. Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: 

Բրյուսելում եռակողմ հերթական հանդիպման մասին հայտնի դարձավ օգոստոսի 25-ին:

Բրյուսելում նույն ձևաչափով երեք հանդիպում արդեն իսկ կայացել է: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, երկրորդը՝ 2022 թվականի ապրիլի 6-ին, երրորդը՝ 2022 թվականի մայիսի 23-ին։–0–