Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

Ցեղասպանագետների միջազգային միությունը հայտարարել է Արցախի հայության նկատմամբ ցեղասպանության վտանգի մասին (ՖՈՏՈ)

23.10.2020, 14:07
Ցեղասպանագետների միջազգային միությունը հայտարարել է Արցախի հայության նկատմամբ ցեղասպանության վտանգի մասին. ՖՈՏՈ
Ցեղասպանագետների միջազգային միությունը հայտարարել է Արցախի հայության նկատմամբ ցեղասպանության վտանգի մասին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ցեղասպանագետների միջազգային միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններում Արցախի հայության նկատմամբ ցեղասպանության վտանգ կա, նշվում է Ճապոնիայում ՀՀ դեսպանատան Facebook–յան էջում։ 

Միության անդամները կոչ են անում միջազգային հանրությանը դիմել լուրջ գործողությունների Ադրբեջանի ագրեսիան և պետական հակահայկական քարոզն ու Ադրբեջանում և Թուրքիայում ատելության դրսևորումները դադարեցնելու համար։

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը դեմ արտահայտվել օտարատյացությանը, ագրեսիային ու պատերազմին նոր ցեղասպանությունը կանխարգելելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ցեղասպանագետների միջազգային միությունն ամերիկյան միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որի նպատակն է ուսումնասիրել ցեղասպանության ծագումը, պատճառներն ու հետևանքները և դրա կանխարգելման միջոցները։–0–