Չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում․ Բլինքենն ՝Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջմղման կարևորությունը, որը տնտեսական օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղար Մեթյու Միլերը։
«Պետքարտուղարն ընդգծել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և զգուշացրել է, որ ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանոթյունը ցանկացած կողմից կխաթարեն խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը հաստատել է այն բանի անհրաժեշտությունը, որ Ադրբեջանը հավատարիմ մնա իր միջազգային պարտավորություններին և պարտավորություններին մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ, և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց», – նշվում է Պետդեպի հայտարարության մեջ։–0–