Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին ու ընդգծել Թուրքիայի աննախադեպ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունը ադրբեջանական կողմին

05.10.2020, 17:55
Դավիթ Տոնոյանն ընդգծել է նաև, որ իրավիճակի այս տեմպերով զարգացումը աղետալի կլինի ամբողջ տարածարջանի համար
Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին ու ընդգծել Թուրքիայի աննախադեպ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունը ադրբեջանական կողմին
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ներկայիս ընթացքը և ընդգծել Թուրքիայի աննախադեպ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունը ադրբեջանական կողմին։ Դավիթ Տոնոյանն ընդգծել է նաև, որ իրավիճակի այս տեմպերով զարգացումը աղետալի կլինի ամբողջ տարածարջանի համար:

«ԱՄՆ դեսպանն իր անհանգստությունն է հայտնել ռազմական գործողությունների ընթացքում հումանիտար խնդիրների լուծված չլինելու կապակցությամբ, ինչի առնչությամբ Դավիթ Տոնոյանը նշել է, որ դրանք չեն կարգավորվում հակառակ կողմի շահագրգռվածության բացակայության պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-