Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

ԵԽ-ն անցումային աջակցող խումբ է ուղարկում Հայաստան

20.12.2022, 09:27
ԵԽ-ն որոշել է Վրաստանում գործող ԵՄ մոնիթորինգային առաքելությունից անցումային աջակցող խումբ ուղարկել Հայաստան




ԵԽ-ն անցումային աջակցող խումբ է ուղարկում Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելությունը, որը մեկնարկել է այս տարվա հոկտեմբեր ամսին, ավարտում է իր մանդատը։ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելն այս առթիվ հայտարարել է, որ 40 եվրոպացի փորձագետների տեղակայումը արդյունավետ է եղել և նպաստել է անկայուն իրավիճակում վստահության ձևավորմանը, հաղորդում է Առաջին լրատվականը:

«Եվրամիությունն այսօր Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում՝ նոր, անցումային թիմով, որը հիմքեր կստեղծի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար»,- նշել է Բորելը։

ԵՄ Խորհրդի մամլո ծառայության հաղորդագրության մեջ նշվում է. «Եվրոպական խորհուրդը, Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցված, որոշել է Վրաստանում գործող ԵՄ մոնիթորինգային առաքելությունից անցումային աջակցող խումբ ուղարկել Հայաստան` ապահովելու ԵՄ-ի իրազեկվածությունը անվտանգային իրավիճակի վերաբերյալ և ծրագրելու ու նախապատրաստելու քաղաքացիական հնարավոր առաքելության հաստատումը երկրում։

Ակնկալվում է, որ այս անցումային, պլանավորմանն աջակցող խումբը կնպաստի Շառլ Միշելի միջնորդական գործունեությանը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։-0-