Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+32

ԵՄ–ն 3 մլն եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել Արցախի բնակչությանը

19.11.2020, 17:30
Եվրամիությունը 3 միլիոն եվրո արտակարգ օգնություն է հատկացրել հակամարտությունից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը
ԵՄ–ն 3 մլն եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել Արցախի բնակչությանը
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ Եվրամիությունը 3 միլիոն եվրո արտակարգ օգնություն է հատկացրել հակամարտությունից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, հայտնում է ՏԱՍՍ- ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի (ԵՀ) հայտարարությունը:

«Եվրահանձնաժողովը հայտարարել է լրացուցիչ 3 միլիոն եվրոյի մարդասիրական օգնության մասին՝ Լեռնային Ղարաբաղում և դրա հարակից տարածքներում հակամարտություններից առավելապես տուժած խաղաղ բնակիչներին կենսական օգնություն տրամադրելու համար։ Այդ ֆինանսավորումը տրվում է ի հավելումն 900 հազար եվրոյին, որը հատկավել էր հոկտեմբերի սկզբին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները», - նշում է ԵՀ-ն:-0-