Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+32

ԵՄ-ն կոչ է անում լիովին պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված՝ Ղարաբաղում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման համաձայնագրի պայմանները

12.10.2020, 16:05

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ԵՄ-ն կոչ է անում լիովին պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված՝ Ղարաբաղում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման համաձայնագրի պայմանները:

Ինչպես նշվում է ԵՄ-ի գերագույն ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում երեկ երեկոյան , ԵՄ-ն ծայրաստիճան անհանգստությամբ նշում է ռազմական գործողությունների, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների դեմ, ինչպես նաև քաղաքացիական զոհերի մասին հաղորդագրությունները:

Նշվում է, որ ԵՄ-ն նաև կոչ է անում բոլոր մասնակիցներին, ներառյալ արտաքին կողմերին, զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել նոր զոհերի: 

Հայտարարությունը պարունակում է կոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անհապաղ սկսելու առարկայական բանակցություններ՝ առանց նախապայմանների և համաձայնեցված սկզբունքների հիման վրա:

Նշվում է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին՝ բանակցությունների միջոցով հակամարտության քաղաքական կարգավորումը գտնելու ուղղությամբ, և մտադիր է շարունակել ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար:-0-