Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+31

ԵՄ-ն կուժեղացնի Հայաստանում քաղաքացիական առաքելությունը և կընդլայնի դրա կազմը. Բորել

12.12.2023, 10:49
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ներկայում ԵՄ-ն աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունների հզորացման վր
ԵՄ-ն կուժեղացնի Հայաստանում քաղաքացիական առաքելությունը և կընդլայնի դրա կազմը. Բորել
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ներկայում ԵՄ-ն աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունների հզորացման վրա, հաղորդում է «Առաջին լրատվականը»:

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը հստակորեն տեսնում է մեզ հետ աշխատելու օգուտները, և պատրաստ ենք դրականորեն պատասխանել դրանց: Որպես այս համագործակցության քայլ՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր համաձայնել է ուժեղացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը և ընդլայնել դրա կազմը` 138-ից հասցնելով 209-ի: Սա Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի կայունությունը բարձրացնելու միջոց է։ Մենք հավատում ենք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական պահ կա: Սա կարևոր հնարավորություն է, և մենք հանձնառու ենք շարունակել աջակցել այդ ջանքերին՝ աշխատելով և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ»,- ասել է նա:–0–