Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՊՆ․ Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

26.07.2024, 21:55
ՀՀ ՊՆ–ն հերքում է Երասխի հատվածում դիրքային փոփոխության մասին տարածված լուրերը
ՊՆ․ Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ՊՆ–ն հերքում է Երասխի հատվածում դիրքային փոփոխության մասին տարածված լուրերը։ 

Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: 

«ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը, չճշտված, սուտ և կեղծ լուրեր չշրջանառել, նմանօրինակ դեպքերում ճշտումներ կատարել պաշտպանական գերատեսչության համապատասխան ստորաբաժանման հետ», – նշում են գերատեսչությունից։ 

Վերջին օրերին նաև նկատվում է այլ երկրների հատուկ ծառայությունների կողմից օտարալեզու լրատվամիջոցներում Հայաստանի զինված ուժերի գործունեության տարբեր ոլորտներին առնչվող ուղղորդված, ապատեղեկատվություն հանդիսացող հրապարակումների աճի միտում, ինչի կապակցությամբ ՊՆ–ն հանրությանը և ԶԼՄ գործընկերներին հորդորում են լինել զգոն ու հետևել պաշտոնական տեղեկատվությանը: