Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Երկրոր վարձկանը` Սիրիայի քաղաքացի Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին կալանավորվեց (ՎԻԴԵՈ)

04.11.2020, 20:47
Երկրոր վարձկանը` Սիրիայի քաղաքացի Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին կալանավորվեց. ՎԻԴԵՈ
Երկրոր վարձկանը` Սիրիայի քաղաքացի Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին կալանավորվեց (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)։

«ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում՝ Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–