Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան
25.04.2023,
11:29
Այցի ընթացքում նա կպահանջի երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան ապրիլի 26–ից 28–ը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։
«Այցի նպատակն է ցույց տալ, որ Ֆրանսիան հետամուտ է երկու երկրների միջև բանակցությունների աջակցությանը` արդար և ամուր խաղաղության հասնելու համար տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի սկզբունքների պահպանմամբ։ Նա նաև կպահանջի երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով», – նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ–ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Բաքվում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահի և ԱԳ նախարարի հետ։
Երևանում Կոլոնան կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, կայցելի Ջերմուկում գտնվող ԵՄ Դիտորդական առաքելության կենտրոնակայան և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Երևանից հետո Ֆրանսիայի ԱԳ նախարարը կմեկնի Վրաստան, որտեղ նախագահ Սալոմե Զուրաբաշվիլու, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու և ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլու հետ բանակցությունների ընթացքում կհաստատի իր աջակցությունը օրենքի գերակայության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են ԵՄ–ի հետ Վրաստանի մերձեցումը շարունակելու համար։–0–