Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Ֆրանսիայի վարչապետը չի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա

27.02.2024, 15:12
Նրա խոսքով, Ֆրանսիան չի կարող հաշտվել «այն հեռանկարի հետ, որ ինչ–որ պահի Ռուսաստանը կհաղթի»
Ֆրանսիայի վարչապետը չի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, հետևելով երկրի նախագահ Էմանուել Մակրոնին, հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա։

«Ինչպես հիշեցրել է հանրապետության նախագահը, ոչինչ չի կարելի բացառել պատերազմում, որը տեղի է ունենում Եվրոպայի կենտրոնում», – նշել է Ատալը RTL ռադիոկայանի եթերում։

Կառավարության ղեկավարի խոսքով, Ֆրանսիան չի կարող հաշտվել «այն հեռանկարի հետ, որ ինչ–որ պահի Ռուսաստանը կհաղթի»։

Մակրոնը Կիևին օգնության տրամադրմանը նվիրված հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ արևմտյան երկրների զորքի ուղարկման հնարավորությունը քննարկվել է, բայց այս հարցի շուրջ կոնսենսուս ձեռք չի բերվել։ Միաժամանակ նա նշել է, որ ժամանակի ընթացքում «չի կարելի ոչինչ բացառել»։–0–