Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ԳՇ պետը՝ Տավուշի 4 գյուղերի մասին․ Մենք հող հանձնող չենք, ոչ մեկ հող չի հանձնում (ՎԻԴԵՈ)

25.03.2024, 15:07
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է Տավուշի 4 գյուղերի հանձնման հարցին․ ՎԻԴԵՈ
ԳՇ պետը՝ Տավուշի 4 գյուղերի մասին․ Մենք հող հանձնող չենք, ոչ մեկ հող չի հանձնում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձ
է Տավուշի 4 գյուղերի հանձնման հարցին։

«Ոչ մեկ հող չի հանձնում», – ասաց Ասրյանն այսօր լրագրողներին ԱԺ–ում։

Ասրյանից հետաքրքրվեցին, թե, արդյոք, նորմա՞լ է շանտաժով խոսել, որ եթե հողերը չտանք, պատերազմ կլինի։

«Ոչ մեկ հող չի հանձնում։ Մենք հող հանձնող չենք։ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը զինված ուժերի ղեկավարն է: Ես ղեկավարում եմ զինված ուժերը եւ զինված ուժերը իրենց առջեւ դրված խնդիրները կատարում են», – ի պատասխան ասաց Ասրյանը լրագրողներին։
Նա նաև նշեց, որ պատերազմ կարող է լինել և մեկ ժամ հետո, ևերկու ժամ հետո, երեք ժամ հետո, մեկ տարի հետո, երկու տարի հետո, 5 տարի հետո:

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջների մասին

Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացրել է Հայաստանի 31 բնակավայրերի տարածքներ և միաժամանակ պահանջում է իրեն փոխանցել Տավուշի 4 գյուղերի՝ Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի և Բերքաբերի մոտակայքում գտնվող տարածքները։ Այդ տարածքներով է անցնում Վրաստան տանող միջպետական մայրուղին։

Մարտի 12-ին Փաշինյանը հայտարարեց, որ «Տավուշի մարզի գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին քննարկում երբեք չի եղել և չի կարող լինել»: Սակայն մարտի 18-ին նա հանդիպման է գնացել Տավուշի այդ գյուղերի բնակիչների հետ և համոզել նրանց հանձնել իրենց տարածքները՝ հայտարարելով, որ «հակառակ դեպքում պատերազմ կլինի»։ -0-