Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

ԳՇ պետը հայտնել է հայ–ամերիկյան համագործակցության զարգացման մասին

09.11.2023, 15:39
Ասրյանը հայտարարել է, որ հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակվում է՝ ըստ պլանների՝ բարձր հիմքերի վրա
ԳՇ պետը հայտնել է հայ–ամերիկյան համագործակցության զարգացման մասին
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակվում է՝ ըստ պլանների՝ բարձր հիմքերի վրա, factor.am-ին ասել է ՀՀ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը։

«Դա և՛ուսումնական է, և՛ ռազմական, և՛ ռազմատեխնիկական», - նշել է նա։

Նշենք, որ նոյեմբերի 3-ին Ասրյանը հանդիպել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Բաշամը հայտնել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ համագործակցության ընթացիկ ծրագրերին աջակցությունը շարունակելու, նաև նախաձեռնելու համագործակցության նոր ուղղություններ հետևյալ ոլորտներում՝ զինված ուժերի պրոֆեսիոնալացում, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ամրապնդում, ղեկավարման համակարգի արդիականացում, խաղաղապահություն, ռազմական բժշկություն, ռազմական կրթություն ու մարտական պատրաստություն, վարժանքներ և այլն։–0–