Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Գագիկ Ծառուկյանը նշել է պայմանը, որի դեպքում կհրաժարվի պատգամավորական մանդատից

07.05.2019, 14:12
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը րագրողներին նշել է պայմանը, որի դեպքում կհրաժարվի պատգամավորական մանդատից։
Գագիկ Ծառուկյանը նշել է պայմանը, որի դեպքում կհրաժարվի պատգամավորական մանդատից

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեքշաբթի լրագրողներին նշել է պայմանը, որի դեպքում կհրաժարվի պատգամավորական մանդատից։

Ծառուկյանի խոսքով, նա «կապրի իր կյանքով», երբ Հայաստանը դառնա «իր երազանքների երկիրը», մարդիկ կապրեն լավ, կմարեն վարկերը, և երկիրը կզարգանա։

Նա կարծում է, որ իր վրա հարձակվում են իրեն նախանձողները, «ովքեր կյանքում անգամ հարևանին չեն օգնել»։

«Երկրում բոլոր խնդիրները լուծվել են, ներդրումներն իրականացվել են, ժողովրդի վիճակը լավացել է, Ղարաբաղի հարցը լուծվել է, և այսօր ամենագլխավոր հարցը Ծառուկյանի մանդա՞տն է», – նշել է Ծառուկյանը։

Միաժամանակ նա չի հավատում, որ կառավարությունը նպատակաուղղված գործունեություն է իրականացնում իր դեմ։

«Չեմ հավատում և չեմ ուզում հավատալ, որ կառավարությունը Ծառուկյանի վրա ճնշում գործադրելու քայլեր է ձեռնարկում», – հայտարարեց Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը դիմել է դատախազություն և ԱԺ նախագահին՝ պահանջելով սկսել քրեական հետապնդում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապրիլի 19–ին լրագրողների հետ զրույցում տրված գնահատականների կապակցությամբ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի հարցով։ Ինչպես հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։–0–