Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից (ՎԻԴԵՈ)

16.06.2020, 16:29
Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից (ՎԻԴԵՈ)
Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./ԱՌԿԱ/. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։

ԱԺ–ում կազմակերպվել էր փակ քվեարկությունից։ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեց 87 պատգամավոր։

Անվավեր քվեաթերթիկ չկա։ Կողմ է քվեարկել 87 պատգամավոր, դեմ` 0։

Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին

Հունիսի 14–ին առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը:

Խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ իր վրա գործադրում են քաղաքական ճնշում, սակայն ինքը հետքայլ չի անի:

Այնուհետև Ծառուկյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության, որտեղ շուրջ 9 ժամ հարցաքննվելուց հետո դուրս եկել ԱԱԾ շենքից: 

ԱԱԾ-ն նույն օրը տարածել է մի շարք հաղորդագրություններ: 

Հաղորդագրություններից մեկը վերաբերում է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառված ավելի քան 29 միլիարդ դրամի վնասին:

Ըստ մյուս հաղորդագրության, բացահայտվել են 2017 թ.-ին ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք  ստանալու հարյուրավոր դեպքեր:

Իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Առինջ համայնքի պաշտոնատար անձանց կողմից համայնքի բյուջեին 339.300.000 դրամի վնաս հասցնելու դեպքի մասին, որի առթիվ քրգործ է հարուցվել:-0-