Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 16, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակոցներ են արձակվել.ՊՆ–ն մանրամասնում է

20.05.2021, 19:28
Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակոցներ են արձակվել.ՊՆ–ն մանրամասնում է
Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակոցներ են արձակվել.ՊՆ–ն մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 20  մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

«Ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը նախազգուշացնում է, որ նմանօրինակ միջադեպերի կրկնությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին։–0–