Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+32

Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Վազգեն Մանուկյանի հայտարարության կապակցությամբ

22.02.2021, 19:30
Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Վազգեն Մանուկյանի հայտարարության կապակցությամբ
Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Վազգեն Մանուկյանի հայտարարության կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Հայրենիքի փրկության շարժման» կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարության կապակցությամբ, որը վերաբերում է իշխանությունը զավթելու Բ պլանին։

Այս մասին հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 20–ին կայացած հանրահավաքի ժամանակ Մանուկյանն առաջարկել է գործող իշխանություններից Հայաստանն «ազատագրելու» Ա և Բ պլաններ։ Պլան Բ–ի համաձայն` «պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»։

«Քրեական գործը Ոստիկանությունում հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), արդեն իսկ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար», – նշել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Փետրվարի 20–ին հազարավոր մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում` հանրահավաքի` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմությունն այդ օրը հայտարարեց, որ մեկնարկում են բողոքի նոն–ստոպ զանգվածային ակցիաներ։–0–