Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

Գործող վարչախմբի հետ որևէ քաղաքական քննարկումների ՀՀԿ մասնակցությունը բացառվում է. ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել

30.12.2020, 18:55
ՀՀԿ–ն արձագանքել է Փաշինյանի հետ քաղաքական քննարկումների առաջարկին
 Գործող վարչախմբի հետ որևէ քաղաքական քննարկումների ՀՀԿ մասնակցությունը բացառվում է. ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Երեկ երեկոյան ՀՀԿ կենտրոնակայանում տեղի է ունեցել կուսակցության գործադիր մարմնի նիստը՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ, հաղորդում է ՀՀԿ Գործադիր մարմնի մամուլի ծառայությունը։

Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանին և Արցախին սպառնացող նոր մարտահրավերների և շարունակաբար սեղմվող աշխարհաքաղաքական միջավայրի համատեքստում։ 

«Ընգծվեց, որ գործող վարչախմբի հետ որևէ քաղաքական քննարկումների ՀՀԿ մասնակցությունը բացառվում է։ Վերահաստատվեց, որ պետության վերականգնման անկյունաքարային քայլը գործող կառավարության անհապաղ հեռացումն է», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մտքերի փոխանակման արդյունքում կուսակցության հետագա անելիքների մասին որոշումները ինչպես առանձին, այնպես էլ «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակներում կկայացվեն հաջորդ տարվա սկզբին։

Ընդգծվեց կուսակցության միջազգային գործընկերներին ռազմագերիների, պատանդների եւ զոհվածների աճյունների փոխանակման հարցերով բոլոր հնարավոր միջոցներով մշտական ներգրավման անհրաժեշտությունը։

Դեկտեմբերի 25–ին Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է հեռանալ վարչապետի պաշտոնից և հրավիրել է շահագրգիռ քաղաքական ուժերին` քննարկելու 2021թ.–ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը։–0–