Գորիսի քաղաքապետն ազատ արձակվեց

Նա ձերբակալվել էր նախօրեին հավաքների ապօրինի կազմակերպման մեղադրանքով։
Դեկտեմբերի 20–ին Առուշանյանը կոչ էր արել փակել Սյունիքի դարպասները ու չթողնել, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտնի Սյունիք։
Նախօրեին Առուշանյանը կոչ էր արել վաղ առավոտից փակել Սյունիքի դարպասները և արգելել Փաշինյանի մուտքը մարզ։
Նա հայտարարել է, որ վարչապետն օտարում է հայոց հողն ու խաթարում է Սյունիքի երբեմնի անառիկությունը։
«Սա Սյունեցիների արժանապատվության, անվտանգության և ֆիզիկական գոյության պայքարն է, համահայկական ընդվզումի արտահայտումը։ Մենք մեր սերունդներին ավանդ պետք է թողնենք՝ անարատ հողը նախնյաց», – ավելացրել էր Առուշանյանը։
«Դատարանն ավելի քան 5 ժամ քննարկել է այդ հարցը խորհրդակցական սենյակում և ահա որոշում է կայացրել, որ Առուշ Առուշանյանի ձերբակալումն ապօրինի է», – լրագրողներին ասաց Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Նրա խոսքով, նա անհապաղ ազատ կարձակվի ձերբակալվածների պահման վայրից։
«Փաստորեն դատարանը փաստել է, որ Առուշանյանը երկու օր ապօրինի զրկվել է ազատությունից այն դեպքում, երբ նրա տեղակալը հենց հիմա փորձում է պաշտպանել Շուռնուխ համայնքի բնակիչների տները, որոնք փորձում են վերցնել (ադրբեջանցիները, խմբգր.)», – ասաց փաստաբանը։–0–