Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ արցախյան շփման գծում լարվածությունը պահպանվում է

17.11.2021, 16:41
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ արցախյան շփման գծում լարվածությունը պահպանվում է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ արցախյան շփման գծում լարվածությունը պահպանվում է
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը փաստել է, որ Արցախում` հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում, լարվածությունը պահպանվում է, չնայած ձեռնարկվող քայլերին։ Այս մասին հայտարարել է նա այսօր Մոսկվայում ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անեկով ՏԱՍՍ–ին։

Նա նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի` 2020թ.–ի նոյեմբերի 9–ի եռակողմ պայմանավորվածությունները թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում։

«Սակայն, չնայած ձեռնարկվող քայլերին, հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում լարվածությունը դեռևս պահպանվում է», – ասել է նա։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ ՀԱՊԿ տարածքում ռազմական վտանգի մակարդակը չի նվազում։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը, և, մասնավորապես, դրա ապահովմանը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, ապա ստիպված եմ փաստել, որ ՀԱՊԿ նդամ պետությունների համար ռազմական վտանգի մակարդակը չի նվազում», – ասել է նա ՀԱՊԿ մասնակից երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9–րդ հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում։


Զասի գնահատմամբ, դա են «մատնանշում նաև դաշինքի (ՆԱՏՕ) երկրների ռազմական խմբավորումների ընդլայնվող ներկայությունը, նրանց ռազմական ենթակառուցվածքի զարգացումն ու ռազմական գործողության ակտիվացումն ՀԱՊԿ պետությունների անմիջապես արևմտյան սահմանների մոտ»։–0–