ՀԱՊԿ–ի դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում` Ադրբեջանի համար. ՌԴ ԱԳ նախարար
24.05.2021,
13:51
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ–ի դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում` Ադրբեջանի համար

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./ԱՌԿԱ/. ՀԱՊԿ–ի դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում` Ադրբեջանի համար, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Նրա խոսքով, միակ բանը, որ կարող է սահմանափակել երկրի ներառմանը ՀԱՊԿ, կազմակերպության կանոնադրության որոշ դրույթներն են, ըստ որոնց` ՀԱՊԿ–ին մասնակցելու համար հարկավոր է, որպեսզի դրաանդամներն ունենան դիվանագիտական հարաբերություններ։
«Նման հարաբերություններ դեռ չկան Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Երբ դրանք հաստատվեն, մենք հույս ունենք, որ դա վաղ թե ուշ տեղի կունենա, այդ ժամանակ այդ հարցն էլ կարող է հայտնվել գործնական հարթակում այս կամ այն տեսքով», – ասել է Ռուդենկոն Իզվեստիային տված հարցազրույցում։
Հավաքական անվտանգության պայմանագիրը ստորագրվել է 1992թ.–ի մայիսի 15–ին Տաշքենդում։ 2002թ.–ի մայիսի 14–ին Հավաքական անվտանգության խորհուրդը Մոսկվայում կայացած նստաշրջանի ժամանակ որոշում կայացրեց վերափոխել պայմանագրի մասնակից պետությունների համագործակցության մեխանիզմներն ու կառուցվածքները` դարձնելով այն միջազգային տարածաշրջանային կազմակերպություն` «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն», որին տրվեց համապատասխան կարգավիճակ։ ՀԱՊԿ–ի կանոնադրությունն ուժի մեջ է մտել 2003թ.–ի սեպտեմբերի 18–ին։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեջ ներառված են Հայասանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունն ու Տաջիկստանի Հանրապետությունը, որը 2021թ.–ին նախագահում է կազմակերպությունում։–0–