Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+17

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածուի մասին փաստաթղթերն ուղարվկել են մասնակից երկրներին. Սեմերիկով

20.03.2019, 14:42
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածուի մասին փաստաթղթերն ուղարվկել են մասնակից երկրներին։
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածուի մասին փաստաթղթերն ուղարվկել են մասնակից երկրներին. Սեմերիկով

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./ԱՌԿԱ/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի համաձայնեցման վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղղվել են կազմակերպության բոլոր մասնակից երկրներին, չորեքշաբթի ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։

«Բելառուսի առաջարկած թեկնածուի համաձայնեցման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերն ու որոշումների ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերն ուղարկվել են ՀԱՊԿ երկրներին», – նշել է Սեմերիկովը։

Նրա խոսքով, քանի որ որոշումների համաձայնեցման և ստորագրման ժամկետները կանոնակարգված չեն, ապա անհնար է ասել, թե երբ կհաստատվի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել 2018 թ.-ի հոկտեմբերի 30-ից,երբ Հայաստանը հետ է կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին` առանց կազմակերպության այլ անդամ պետությունների հետ նախնական համաձայնության: Այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:

Երևանը պահանջում է իր թեկնածուի նշանակումը, քանի որ Խաչատուրովը աշխատել է սահմանված երեք տարիների միայն կեսը (Հայաստանի պաշտոնավարման ժամկետնավարտվում է 2020 թ.-ին): Դրա հետ համաձայն չէ, մասնավորապես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ձգտելով իր երկրին փոխանցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները:-0-