ՀՀ ԱԳ նախարար. Արցախում հրադադարը շարունակում է մնալ շատ փխրուն, Ադրբեջանի մասշտաբային հարձակումները շարունակվում են
13.10.2020,
19:48
Արցախում հրադադարը շարունակում է մնալ շատ փխրուն, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը BBC Newshour–ին տված հարցազրույցում

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախում հրադադարը շարունակում է մնալ շատ փխրուն, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը BBC Newshour–ին տված հարցազրույցում։
«Այո, այն շարունակում է մնալ շատ փխրուն և մեզ համար շատ մտահոգիչ, քանի որ այն, ինչին մենք ականատես ենք լինում, Արցախի բնակավայրերի, դիրքերի, պաշտպանական դիրքերի ուղղությամբ շարունակական մաշտաբային հարձակումներն են: Եվ մենք դեռ լիահույս ենք, որ կկարողանանք իրավիճակը վերադարձնել իր բնականոն հունին, վերադառնալ մեր համաձայնությանը՝ կրակի դադարեցմանը, որպեսզի կարողանանք վերականգնել մեր բնականոն աշխատանքը: Առաջին հերթին մենք պետք է կատարենք շատ կարևոր հումանիտար գործողություն, ինչպես և պայմանավորվել էինք շաբաթ օրը», – ասել է Մնացականյանը։
Պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին և Արցախին Գյանջան հրթիռակոծելու մեջ` Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Արցախի պաշտպանական ուժերն անում են հնարավորինը, որպեսզի պաշտպանեն իրենց, քանի որ շաբաթ առավոտվանից սկսած, և այս կապակցությամբ ես իրապես վրդովված եմ, ադրբեջանցիները շարունակաբար հարձակումներ են իրականացնում բնակավայրերի և պաշտպանական դիրքերի ուղղությամբ:
«Ստեփանակերտը և մյուս բնակավայրերը մինչև շաբաթ երեկոյան շատ ուշ գիշեր անընդմեջ հարձակման են ենթարկվել, ինչը շարունակվել է նաև կիրակի առավոտյան: Եվ կրկին մենք ունենք իրավիճակի այս փխրունությունը։ Ստեփանակերտը հայտնվել է շատ ծանր իրավիճակում. այդքան ավերածություններ, այդքան շատ զոհեր, այդքան շատ տեղահանված մարդիկ: Ենթակառուցվածքները, էներգամատակարարումը և ամեն ինչ այնքան վատ վիճակի են հասցվել, որ մարդիկ հայտնվել են շատ ծանր իրավիճակում: Նույնը կարելի է ասել նաև մյուս քաղաքների և բնակավայրերի մասին», – ասել է Մնացականյանը։
«Այժմ մենք չպետք է հրաժարվենք կրակի դադարի պահպանման որևէ հնարավորությունից։ Մենք պետք է առաջ տանենք վերիֆիկացիոն մեխանիզմների գաղափարը, որը կօգնի մեզ վերադարձնել հրադադարի ռեժիմը, վերականգնել խաղաղությունը, որպեսզի վերադառնանք խաղաղ կարգավորմանը: Մենք չենք կորցնում հույսը, և մենք շարունակելու ենք քրտնաջան աշխատել այս ուղղությամբ», – ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։
Հարցազրույցի ձայնագրությունը կարող եք լսել հետևյալ հղմամբ։–0–