ՀՀ ԱԳ նախարար․ ՀՀ շուրջ 200 քառ. կմ տարածք, որ այս պահին գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո
03.11.2023,
13:49
Պաշտոնական տվյալներով, 2021–2022թ․–ին Ադրբեջանի ԶՈւ–ն գրավել է ՀՀ տարածքից մոտ 150 քառ․ կմ։ Այս մասին ավելի վաղ հայտարարել են և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ՀՀ պաշտպանության նախարարությունը
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հայտնի է Հայաստանի Հանրապետության շուրջ 200 քառ. կմ տարածք, որ այս պահին գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո:
Այս մասին Միրզոյանը հայտարարել է 2024թ․–ի պետբյուջեի խորհրդարանական լսումների ժամանակ։
«Մենք ունենք դեռ 1990-ականներից Հայաստանի Հանրապետության տարածք՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող: Նաև ունենք այս թարմ օրինակները, ինձ հայտնի է այդպիսի շուրջ 200 քառ. կմ ՀՀ տարածք, որոնք հիմա գտնվում են ադրբեջանական ուժերի ներքո», – ասաց Միրզոյանը։
Պաշտոնական տվյալներով, 2021–2022թ․–ին Ադրբեջանի ԶՈւ–ն գրավել է ՀՀ տարածքից մոտ 150 քառ․ կմ։ Այս մասին ավելի վաղ հայտարարել են և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ՀՀ պաշտպանության նախարարությունը։–0–