Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

ՀՀ ԱԳ նախարարն այսօր կայցելի Մոսկվա` խորհրդակցությունների

09.10.2020, 11:37
ՀՀ ԱԳ նախարարն այսօր կայցելի Մոսկվա` խորհրդակցությունների
ՀՀ ԱԳ նախարարն այսօր կայցելի Մոսկվա` խորհրդակցությունների
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նախատեսում է ուրբաթ օրվա երկրորդ կեսին այցելել Մոսկվա` Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի կապակցությամբ խորհրդակցություններին մասնակցելու համար։ Այս մասին ՏԱՍՍ–ին է հայտնել ՌԴ–ում ՀՀ դեսպանը։

«Հիմա մենք դեռ սկսում ենք պարզաբանել մանրամասները։ Կարող եմ հաստատել, որ այո, կայցելի օրվա երկրորդ կեսին, և կլինեն խորհրդակցություններ», – ասել է նա։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8–ին կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի դադարեցնել ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները` ելնելով հումանիտար նկատառումներից` զոհերի մարմիններն ու գերիներին փոխանակելու նպատակով։ ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9–ին Մոսկվա են հրավիրվել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները։–0–