Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին

27.02.2024, 10:44
Միրզոյանը 2022 թվականի մարտին մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Անթալիա (Թուրքիա), հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

Միրզոյանը 2022 թվականի մարտին մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Միրզոյանն ավելի ուշ հայտնել է, որ քննարկվել է երկկողմ հարաբերությունների կարգավորման հետագա ընթացքը, կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունն առաջ տանել այդ գործընթացը առանց նախապայմանների, որպեսզի այն ավարտվի երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ։–0–