ՀՀ ԶՈւ զինծառայողները ձերբակալել են ադրբեջանցի երկու սահմանախախտ զինծառայողների, ՊՆ-ն հայտնում է, որ նրանք վերադարձվել են
20.12.2021,
22:26
ՀՀ ԶՈւ զինծառայողները ձերբակալել են ադրբեջանցի երկու սահմանախախտ զինծառայողների, ՊՆ-ն հայտնում է, որ նրանք վերադարձվել են

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։
«Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ արդեն 2 օր է՝ հայկական ԶԼՄ-ներում և Տելեգրամ ալիքներում շրջանառվում էին լուրերն այն մասին, որ Սյունիքում երկու ադրբեջանցի զինծառայող է գերեվարվել:-0-