ՀՀ ԱԳՆ-ն որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին
01.10.2020,
22:23
ՀՀ ԱԳՆ-ն որոշում է կայացրել հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԳՆ-ն որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին, հինգշաբթի ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդլայանը։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ադրբեջանական մի քանի ինքնաթիռներ մեկնել են Իսրայել՝ այնտեղից զենք բերելու համար:«Այս օրերին, երբ միջազգային հանրությունը կոչ է անում մարտական գործողությունների դադարեցման օգտին, իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումը Ադրբեջանին: Այս գործելաոճը հատկապես այս ժամանակաշրջանում անընդունելի է և ելնելով ստեղծված իրավիճակից՝ ԱԳՆ-ն որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին», - ասաց նա:Նագադլյանը նշեց, որ իսրայելական կողմը ռազմական գործողությունները դադարեցնելու կոչերի կողմը կանգնելու փոխարեն շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին:-0-